Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Լոնդոնի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցի

Լոնդոնի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցին, գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Կենսինգտոն թաղամասում (St Sarkis Armenian ChurchIverna Gardens, Kensington London W8 6TP, UK)։Եկեղեցու կառուցման աշխատանքները հովանավորել է հայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը։ Եկեղեցին կառուցվել է 1922-1923 թթ.։ Ճարտարապետներն են Արթուր Դեվիսը և Չարլզ Մյուեսին։Կառուցված է Պորթլենդից բերված քարով։1937 թ. եկեղեցու հս մասում ապսիդաձև մկրտության ավազան է կառուցվել, իսկ ամ կողմից տաճարը լայնացրել են ավելի շատ մարդ ընդունելու համար։ Ավելի ուշ, 1950 թ. հվ-աե մասում խորան է ավելացվել։Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին Հաղպատի վանքի զանգակատան կրկնօրինակն է։Եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի վրա մակագրված է.<<ՍՈւՐԲ /ԷՋՄԻԱԾԻՆ/ ՌՆ Ի…

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կամ Ծիծեռնակաբերդ, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։Հուշարձանի շինարարությունը տևել է 2 տարի՝ 1965-1967 թթ., և հանդիսավոր կերպով բացվել 1967 թ. նոյեմբերի 29-ին։Երեք կոթողից բաղկացած հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք։ Ձախ կողմից ձգվում է 100 մ երկարությամբ հուշապատը։ Կենտրոնում գտնվում է 30 մ տրամագծով հավերժության տաճարը՝ դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե մույթերով։ Այցելուներին դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք կարծես պարտադրում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև։ Քիչ հեռու վեր է խոյանում 40 մ բարձրությամբ…

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅ ԵՎ ԱՐԱԲ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ

Հուշարձանը գտնվում է Երևանյան լճի ափին՝ ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու:Կառուցումը նախաձեռնել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Սալաթյանը դեռևս 1997 թ.: Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թ․։ Գործին աջակցել են հայաստանաբնակ և սփյուռքահայ (Սիրիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն) ավելի քան 200 բարերարներ և բարեգործական կազմակերպություններ: Այն համայն հայության երախտագիտության արտահայտությունն է Սիրիայի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի արաբական աշխարհին, որն օգնություն է ցուցաբերել Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին: Հուշարձանի հեղինակները Լևոն, Սմբատ, Ռաֆիկ և Սերգեյ Մկրտչյան եղբայրներն են:Հուշարձանի արևմտյան ճակատին փորագրված է «1915» և պատկերված է թռչունների երամ: Հյուսիսարևմտյան կողմում տեղադրված երեք սալիկների վրա հայերենով, արաբերենով, անգլերենով արձանագրված է՝…